Մենք չենք խոնարհվի ոչ մեկի առաջ.Դավութօղլու
Երեկ՝ հունիսի 7-ին, Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 20 քաղաքական կուսակցություն և 165 անկախ թեկնածու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ընտրությունների հետ կապված լրագրողների հետ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով հանդես է եկել հայտարարությամբ:
«Մի անհանգստացեք: Ժողովրդի ընտրությունը դա ճիշտ ընտրությունն է: Մենք չենք խոնարհվի ոչ մեկի առաջ»,-հայտարարել է Դավութօղլուն: