Իրինա Շեյքը հերքել է Բլատերի հետ սիրավեպի մասին տեղեկությունները
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի ռուս մոդել Իրինա Շեյքը հերքել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի հետ սիրավեպի մասին տեղեկությունները: Այս մասին գրում է sovsport.ru-ն:
Ավելի վաղ իսպանական El Mundo-ն տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Շեյքը սիրավեպ է ունեցել Բլատերի հետ:
«Տեղեկությունն այն մասին, որ Շեյքն ու Բլատերը սիրավեպ են ունեցել, մոդելի հասցեին զրպարտության խղճուկ փորձ է և չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք ցանկանում քննարկել, քանի որ այդ տեղեկությունը բացարձակ անհիմն է»,-pagesix.com-ը մեջբերում է Շեյքի ներկայացուցչի խոսքը: