Մարոկկոյում Ջենիֆեր Լոպեսի դեմ հայց է ներկայացվել
Մարոկկոյում ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի դեմ հայց է ներկայացվել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երգչուհուն մեղադրել են կանացի արժանապատվությանը վիրավորանք հասցնելու և հասարակական կարգը խախտելու մեջ:
Մեղադրանքները հնչեցվել են երգչուհու դեմ այն բանից հետո, երբ մայիսի 29-ին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում երաժշտական փառատոնի ժամանակ երգչուհին հանրությանը ներկայացել է ավանդական բաց հագուստով: