Պլյուշենկոն և Ռուդկովսկայան վախենում են, որ իրենց երեխային «աչքով կտան»
Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյի և պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի առաջնեկը՝ փոքրիկ Ալեքսանդր Պլյուշենկոն, շուտով երեք ամսական կդառնա:
Իրենց հարցազրույցներում թե՛ Յանան, և թե՛ Ժենյան չեն թաքցնում իրենց երջանկության մասին. նրանք անհամբերությամբ էին սպասում իրենց զավակի՝ լույս աշխարհ գալուն: Վախենալով օտար աչքերից՝ Յանան իր որդուն գաղտնի է լույս աշխարհ բերել Սանկտ-Պետերբուրգում: Այնուհետև երեխային տեղափոխել են Պլյուշենկոյի պետերբուրգյան տուն, որի մոտ պապարացիները շուրջօրյա հերթապահություն են սահմանել, ուստի երեխայի հետ զբոսնելու համար Յանան ստիպված է եղել քաղաքի մյուս ծայրի այգին գնալ:
Միայն օրեր առաջ է զույգը երեխային Սանկտ-Պետերբուրգից Մոսկվայի իրենց տուն տեղափոխել: