Բելմունդոն հրաշքով փրկվել է
Հայտնի դերասան Ժան Պոլ Բելմունդոն հազիվ է փրկվել մահից: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն հղում անելով Ֆրանսիական ԶԼՄ-ին:
Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Դերասանի մեքենան բախվել է բեռնատարին, որի ժամանակ անիվներից մեկը պայթել է: Բարեբախտաբար բեռնատարը կարողացել է արգելակել:
Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ Բելմունդոն դարձավ 82 տարեկան: Նա համարվում է ամենապահանջված և ամենահայտնի դերասաններից մեկը: