Թուրքիայի իշխանությունները երկրից կարտաքսեն Մոսկվայի պետհամալսարանի ուսանողուհուն
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը թուրքական իշխանություններից ակնկալում է Սիրիայի սահմանը հատելու փորձ կատարած Մոսկվայի պետհամալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովայի հետ հանդիպման հնարավորություն: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը:
«Կարաուլովան ՌԴ 12 այլ քաղաքացիների հետ ձերբակալվել է հունիսի 4-ին՝ թուրք-սիրիական սահմանը հատելու փորձի ժամանակ: Այս պահին ձերբակալվածները գտնվում են Բաթման մարզում՝ փախստականների հարցով տարածաշրջանային բաժանմունքում: Իշխանությունները շարունակում են ռուս քաղաքացիների արտաքսման հարցով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը»,-հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարը: