Ռուս ուսանողուհին փորձել է հատել թուրք-սիրիական սահմանը
Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովան փորձել է հատել թուրք-սիրիական սահմանը Ռուսաստանի 13 այլ քաղաքացիների խմբի հետ: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղարին:
«Կարաուլովան ձերբակալվել է ՌԴ 13 քաղաքացիների խմբում: Նրանց անունները ներկա պահին ճշտվում են»,-հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ուսանողուհուն ձերբակալել են արտասահմանցի ծայրահեղականների խմբում: