ԶԼՄ-ները պատմել են Յոզեֆ Բլատերի և Իրինա Շեյքի սիրավեպի մասին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը սիրավեպ է ունեցել ռուս մոդել Իրինա Շեյքի հետ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Պարբերականը հաստատում է, որ 79-ամյա շվեցարացին սիրավեպ է ունեցել 29-ամյա մոդելի հետ այն բանից հետո, երբ բաժանվել է լեհ թենիսիստուհի Իլոնա Բոգուսկայից:
Այժմ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը հանդիպում է 50-ամյա Լինդա Բարրասի հետ, իսկ Շեյքը, ով վերջերս բաժանվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, հանդիպում է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերի հետ: