Եթե սիրես նրան խենթի պես, ապա նա կլինի միմիայն քոնը. Բրեդ Փիթի անկեղծ հարցազրույցն Անջելինա Ջոլիի մասին
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները կամ ինչպես ասում են անվանում են նրանց Հոլիվուդում՝ «Բրանջելինա» համարվում են ամենօրինակելի զույգը: Գեղեցիկ, պայծառ զույգ, երջանիկ երեխաներ, կատիվ սոցիալական գործունեություն: Բայց, ինչպես ամեն մի զույգ, այս զույգի մոտ ևս եղել են դեպքեր, երբ նրանց հարաբերությունները մազից են կախված եղել: Սակայն նրանց իմաստությունը և սերը օգնել է հաղթահարել այդ ամենը: Բրեդ Փիթի տվար հարցազրույցից մի հատված.
«Իմ կինը հիվանդ էր: Նա միշտ նյարդայնանում էր, քանի որ աշխատանքային և անձնական ոլորտում առաջանում էին խնդիրներ: Նրա մոտ գրանցվել էին անհաջողություններ երեխաների հետ աշխատելու հարցում: Նա 35 տարեկանում կորցրել էր 15 կգ քաշ և նմանվել 40 տարեկան կնոջ, ում դեմքին արդեն նկատվում էին կնճիռներ: Նա միշտ ունենում էր գլխացավեր, քիչ էր քնում, փոխարենը քնում էր առավոտները և չէր նկարահանվում ֆիլմերում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ դերեր էին առաջարկում:Ես կորցրել էի հույսս, և կարծում էի մենք շուտով կբաժանվենք: Բայց ես որոշեցի գործունեություն իրականացնեմ: Հետո ես ստացա առավել գեղեցիկ կինն ամբողջ աշխարհի: Նա աշխարհի իդեալական կանանցից է, որին համակրում են աշխարհի տղամարդիկ և կանանց մեծ մասը, և ես ունեմ հնարավորություն քնելու նրա կողքին՝ գլուխս դրած նրա ուսին: Ես սկսեցի նրան պատել ծաղիկներով, համբույրներով և հաճոյախոսություններվ: Ես նրան անակնկալներ էի մատուցում, երջանկացնում էի նրան ամեն րոպե: Նվիրում էի նրան նվերներ և ամեն պահս ապրում էի նրա հետ: Մարդկանց հետ խոսում էի միայն նրա մասին և բոլոր առարկաները պտտում էի նրա շուրջը: Ես նրան գովաբանում էի նրա և մեր ընդհանուր ընկերների մոտ: Չեք հավատա, բայց նա ծաղկեց: Նա դարձավ նույնիսկ էլ ավելի լավը, քան նախկինում էր: Նա հետ վերադարձրեց իր նախկին քաշը, այլևս նյարդային ապրումներ չէր ունենում և սիրում էր ինձ, նույնիսկ ավելին, քան նախկինում էր: Ես նույնիսկ չգտեի, որ նա գիտի, թե ինչպես պետք է սիրել: Եվ ես հասկացա մի կարևոր բան. կինը տղամարդու արտացոլանքն է. եթե սիրես նրան խենթի պես, ապա նա կլինի միմիայն քոնը»,-հարցազրույցի ժամանակ ասել է Բրեդ Փիթը: