Ադրբեջանը Շվեյցարիայից գնել է երկհարկանի գնացքները, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի համար
Ադրբեջանը Շվեյցարիայից գնել է երկհարկանի գնացքները, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի «Աերոէքսպրես» փոխադրումների ընկերության համար:
Հենց այս գնացքներն են սպասարկելու մարդկանց Եվրոպական խաղերի օրերին, որոնք նախատեսված է անցկացնել Բաքվում՝ այս տարվա հունիսի 12 - 28 -ը:
Բաքու են ժամանել արդեն առաջին 2 գնացքները: Շվեյցարական Stadler ընկերության և Ադրբեջանի երկաթգծերի միջև պայմանագիրը կնքվել էր մայիսին: Գործարքը գնահատվում է 70 մլն եվրո: