Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի Շեմախի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով 16:07-ին:
Երկրաշարժը եղել է 3,5 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 6 կմ խորության վրա: