Էրդողանը մեղադրել է հայերին և միասեռականներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին շարունակում է իրեն քննադատողներին, լրագրողներին, հայ համայնքին և միասեռականներին պահել ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով hurriyetdailynews.com-ին:
«Նրանց մեծ դաշնակիցը հանդիսանում է Doğan Media-ն: Հայկական լոբբին և միասեռականները, ովքեր հավատում են «Ալավիզին առանց Ալիին»՝ նրանք բոլորը տարածում են տարաձայնություններ»,-հայտարարել է Էրդողանը:
Բացի այդ ,Էրդողանը քննադատության է ենթարկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությաններին: