Էրդողանը մեղադրել է թուրքական ԶԼՄ-ներին լրտեսության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել դատական հայց ներկայացնել թուրքական Cumhuriyet թերթի խմբագրի և նյութի հեղինակների դեմ, որում թուրքական հատուկ ծառայությունները մեղադրվում են Սիրիայում զենքի մաքսանենգության մեջ: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Հրապարկման մեջ պնդում են, որ սպառազինությունները տեղափոխվել են իսլամիստների կողմից վերահսկվող տարածք:
«Ես սա այսպես չեմ թողնի: Մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ հրապարակման համար, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-հայտարարել է Էրդողանը TRT հեռուստաալիքի հարցազրույցում: