Հումորիստ Գևորգ Մինասյանն ուղեղի կաթված է ստացել
Օպերային երգիչ, կինոյի և թատրոնի դերասան, հայտնի հումորիստ Գևորգ Մինասյանը ուղեղի կաթված է ստացել: Նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օperativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դերասանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը կայուն է: Առաջիկա օրերին կտեղափոխվի հիվանդասենյակ: