Ֆուտբոլիստ Էրդողանը սպանեց «ֆուտբոլային դիվանագիտությունը». «Foreign Policy»
Հայաստանի Դիվանագիտական դպրոցում աշխատող միջազգային հարաբերությունների մասնագետ Անդրանիկ Իսրայելյանի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակել է հոդված, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զգալի կրճատումներով:
2003 թ մարտին Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ՝ փոխարինելով Աբդուլլահ Գյուլին, վերջինս էլ զբաղեցրեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: իսկ Ահմեդ Դավութօղլուին առաջարկեցին արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Այս եռյակը պետք է հետագա տասնամյակի ընթացքում ձևավորեր թուրքական արտաքին քաղաքականությունը: «Հայկական բացահայտումը» Անկարայի արտաքին քաղաքականությունը կերտողների դժվարագույն խնդիրներից մեկը:
Էրդողանը իմամ Հաթիփի անվամբ դպրոցի շրջանավարտներից է և նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Էրդողանը եռյակի ամենաազդեցիկ կերպարն էր, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման մեջ ունեցել է շատ պասիվ դերակատարում: Դա լավագույնս բացատրվում է նրա նեղ աշխարհայացքով: Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրագիմ Կալինը ավելի ուշ, որպես քաղաքական գործիչ այլ ոչ թե դիվանագետ: Ընդ որում միջազգային հարաբերությունները վատ հասկացող գործիչ: