Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց
Մի անգամ հոր մոտ է գալիս աղջիկը և տխրությամբ ասում.
– Հայրիկ, ես այնքան եմ հոգնել, իմ մոտ աշխատավայրում և անձնական կյանքում անընդհատ պրոբլեմներ են: Այլևս ուժ չունեմ… ինչպե՞ս դիմանամ այս ամենին:
Հայրը պատասխանում է.
– Հիմա ցույց կտամ:
Նա վառարանի վրա դնում է ջրով լի կաթսան, և բերում է գազար, ձու և սուրճ: Ամեն բաղադրամասը տեղադրում է ջրով լի առանձին կաթսայի մեջ: Մի քանի րոպեյից անջատում է վառարանը և հարցնում աղջկան.
– Ի՞նչ եղավ դրանց հետ:
– Դե, գազարն ու ձուն խաշվեցին, իսկ սուրճը լուծվեց, – պատասխանում է աղջիկը:
– Ճիշտ է, – պատասխանում է հայրը, – բայց եթե մենք ավելի խորը դիտենք, ապա կպարզվի, որ գազարը, որը պինդ էր, եռալուց հետո փափկեց և դարձավ ճկվող: Ձուն, որը փխրուն էր և հեղուկ՝ դարձավ պինդ: Արտաքնապես նրանք նույնն են, բայց ներքուստ փոխվել են ագրեսիվ միջավայրի՝ եռացող ջրի ազդեցության տակ: Նույնն էլ տեղի է ունենում մարդկանց հետ: Արտաքնապես ուժեղ թվացող մարդիկ կարող է կոտրվեն և դառնան թուլամորթ այնտեղ, որտեղ փխրուն ու նուրբերը կարծրանում և դառնում են ուժեղ:
– Իսկ սո՞ւրճը, – զարմացած հարցնում է աղջիկը:
– Սո՞ւրճը: Դա ամենահետաքրքիրն է: Այն ամբողջովին լուծվեց ագրեսիվ միջավայրում և փոխեց այն՝ վերածելով եռացող ջուրը հրաշաբույր ըմպելիքի: Կան մարդիկ, որոնց ոչ մի հանգամանք և իրավիճակ չի կարող փոխել: Նրանք իրենք են փոխում հանգամանքները, իրավիճակները կամ միջավայրը, վերածելով ինչ-որ նոր բանի: Եվ այդ ամենից նրանք գիտելիքներ են քաղում: Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչ դառնալ՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում:
Սանասար Կարապետյան.ֆեյսբուք