ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է սկսել Քսենիա Սոբչակի նկատմամբ
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նկատմամբ, ով մեղադրվում է հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Instagram-ում տեղադրված լուսանկարում Քսենիան հանդես է եկել հանդերձանքով և մորուքով, ինչը Թաթարստանի Հանրապետության ոստիկանության արհմիության ղեկավար Յարոսլավ Միխայլովի վրդովմունքի պատճառ է դարձել, ով դիմել է ՔԿ-ին՝ հաղորդավարուհու դեմ հայտարարությամբ:
Միխայլովի կարծիքով՝ Սոբչակի գործողություններում նկատվում է խղճի և հավատքի ազատության իրավունքների խախտում, այսինքն՝ հրապարակային գործողություններ, որոնք ակնհայտ վիրավորանք են հասցնում հանրությանը: