Ադրբեջանում ուսանողին դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ընդդիմադիր մտքերի համար
Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանն վճիռ է կայացրել Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Էլվին Աբդուլաևի նկատմամբ:Այս մասին գրում է Contact.az-ը:
Աբդուլաևն Ադրբեջանի մանկավարժական համալսարանի ուսանող է: Նա ձերբակալվել է 2015 թվականի հունվարի 8-ին այն բանից հետո, երբ հանձնել էր քննությունը: Ոստիկանությունը պնդում է, որ Աբդուլաևի մոտ հայտնաբերվել է երեք գրամ հերոին:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրանյութ պահելու համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման: Ուսանողը, սակայն, հայտարարել է, որ թմրանյութերը գցել են իր իրերի մեջ, ինչի պատճառ է եղել իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը։