Արյունարբու ցույց՝ Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսում Սամսուն նահանգում, որտեղ տեղի է ունենում Ժողովրդական դեմոկրատական կուսակցության քարոզարշավը՝ բախումներ են եղել իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Milliyet-ին:
Փոխանցվում է, որ իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից 7-ը ոստիկան: Բացի այդ, ձերբակալվել է 15 մարդ:
Նշենք, որ Թուրքիայում Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին: