Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարողանա ապացուցել, որ Անկարայում կառուցված նախագահական պալատի կառուցման համար օգտագործվել է ոսկի: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին Էրդողանը հայտարարել է TRT Haber հեռուստաալիքի եթերում:
«Եթե կուսակցության ղեկավարը չկարողանա ապացուցել, որ պալատի կառուցման ժամանակ օգտագործվել է ոսկի հենց նա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է Էրդողանը: