Էնրիկե Իգլեսիասը Մեքսիկայում համերգի ժամանակ վնասել է ձեռքը
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը Մեքսիակում տեղի ունեցած համերգի ժամանակ շարունակել է համերգը՝ չնայած որ վնասել է ձեռքը:Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ երգչի ձեռքը ամբողջությամբ արյան մեջ է եղել, սակայն դա երգչին չի խանգարել շարունակելու համերգը և այդպես նա 30 րոպե շարունակել է երգել:
«Նա որոշել է շարունակել համերգը, և մինչև համերգի վերջը շարունակել է արյունահոսող ձեռքով»,- ասել է երգչի պրոդյուսերը: