Ադրբեջանում իրավիճակը կրկին լարված է, քանի որ կրկին գլուխ է բարձրացրել ընդդիմությունը
Ադրբեջանում իրավիճակը կրկին լարված է, քանի որ կրկին գլուխ է բարձրացրել ընդդիմությունը: Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվի «Մահսուլ» մարզադաշտի տարածքում անցկացրել է հերթական բողոքի ակցիան: Այս մասին գրում է Sia.az-ը:
Ակցիան այս անգամ ընթանում է «Կփրկվենք» կարգախոսի ներքո: Ընդդիմության կազմակերպած այս ակցիային մասնակցում էին մի քանի հազար մարդ:
«Այստեղ հավաքվել են իշխանություններից դժգոհ քաղաքացիների միայն փոքր մասը: Սակայն հեռու չէ այն օրը, երբ մեր էներգիան կգրավի ողջ Ադրբեջանը»,- հանրահավաքի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: