Ալիևի դուստրն իր բաժանման մասին հայտարարել է Instagram-ում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, Instagram-ի իր էջում հայտարարել է, որ բաժանվում է իր ամուսնուց՝ ով հանդիսանում է Crocus Group ընկերության փոխնախագահ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իմ ամուսնությունն Էմինի հետ վերջին տարիներին ֆորմալ ձևական բնույթ է կրել: Մենք վաղուց ենք առանձին ապրում և տարբեր քաղաքներում: Եկել է պահը, որպեսզի մենք պաշտոնապես բաժանվենք»,- գրել է Ալիևի դուստրը: