Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանից երեխա որդեգրել
Հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի կյանքի մասին քննարկումները շարունակվում են: Արտասահմանյան ԶԼՄ-ներն այս անգամ գրում են, որ Քիմ Քարդաշյանը որոշել է ամուսնու հետ երեխա որդեգրել: Այնպես, որ նրանց դուստրը՝ Նորթը, շուտով կունենա եղբայր կամ քույր:
Քիմ Քրադաշյանը չի թաքցնում, որ չի կարողանում հղիանալ, սակայն ինքն ու ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երազում են երկրորդ բալիկի մասին: Այս մասին գրում է Letidor.ru-ն:
Քանյեն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ երազում է մեծ ընտանիքի մասին: Շատերի պնդմամբ՝ աստղային զույգը ոգեշնչվել է Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգի՝ երեխաներ որդեգրելով:
ԶԼՄ-ի պնդմամբ Քիմ Քարդաշյանը մտադիր է երեխա որդեգրել իր հայրենիքից՝ Հայաստանից: