Թուրքիայի դատարանն ապօրինի է ճանաչել Էրդողանի պալատի կառուցումը
Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղյալ է հայտարարել Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում է երկրի մայրաքաղաքում Աք Սարայ (Սպիտակ տուն) նախագահական պալատի կառուցումը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Այսպիսով դատարանը բավարարել է Թուրքիայի ճարտարապետների պալատի հայցը, ովքեր սուր քննադատության են արժանացրել Աթաթուրքի անտառային հողատարածքում նախագահական պալատի կառուցումը:
Թուրքիայի ճարտարապետների պալատի ներկայացուցչի խոսքով՝ այժմ Թուրքիան պետք է որոշի, թե ինչ անել այդ ապօրինի կառուցված պալատի հետ: