Բաքվում ակտիվիստների նկատմամբ ճնշումը շարունակվում է. կան ձերբակալվածներ
Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել: «Սումգայիթյան երիտասարդության իրավական կրթություն» հասարակական միավորման և «Յուքսելիշ Նամինե» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Մամեդը ձերբակալվել է այսօր՝ Բաքվի օդանավակայանում:Այս մասին գրում է Contact.az-ը:
Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել անմիջապես այն ժամին, երբ վերջինս վերադարձել է Եվրոպայից և վայրէջք կատարել:
Մամեդը կարողացել է զանգահարել իր տեղակալ Հասանովին ու հաղորդել իր ձերբակալության մասին։