Մայքլ Ջեքսոնի հայտնի ագարակը վաճառվում է 100 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Մայքլ Ջեքսոնին պատկանող «Neverland » հայտնի ագարակը վաճառվում է 100 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Նորմանդական ոճով կառուցված ագարակն ունի մոտ 1000 հա տարածք:
1987 թվականին Ջեքսոնն ագարակի համար վճարել էր 19.5 միլիոն դոլար և այդտեղ բնակվել մոտ 15 տարի, իսկ 2008 թվականին Colony Capital-ն այն գնեց 23 միլիոն դոլարով:
Ագարակի տարածքում նախկինում գործող ատրակցիոններն այլևս չկան, ինչպես նաև չկան կենդանիները, որոնք պահում էր Ջեքսոնը: Սակայն տեղում է մնացել ծաղիկներից պատրաստված ժամացույցը: