Բաքվում ցուցարարները բողոքի ակցիայի են դուրս եկել
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի, ապա նաև «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակիցները երեկ Բաքվում հանրահավաք են կազմակերպել: Հանրահավաքը կազմակերպվել է Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդէմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ: Այս մասին գրում է Sia.az-ը:
«Առկա ռեժիմն Ադրբեջանի պատմության սև բիծն է: Ժամանակավոր սև բիծը մենք կմաքրենք և երկիրը կվերադարձնենք Ռասուլզադեի արժեքներին, և այս անգամ այդ արժեքները կմնան երկար»,-ասել են մասնակիցները:
Հիշատակելով առաջին հանրապետության հիմնադրին՝ հանրահավաքի մասնակիցները ներկայիս իշխանություններին մեղադրել են Ռասուլզադեի գաղափարները մոռանալու, ժողովրդավարության ու արդարության նորմերից հեռանալու, ազգային հարստության շահագործման ու կոռուպցիայի համար: