Ստամբուլահայ լրագրողը քննադատել է Էրդողանին
Թուրքական հայտնի Taraf պարբերականի թղթակից ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Հայկո Բաղդատն իր հրապարկման մեջ հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտում է Սահմանադրությունը՝ սուբյեկտիվություն դրսևորելով ընտրություններում: «Էրդողանը Ղուրանը ձեռքին քաղաքական հակառակորդներին աթեիստ է անվանում և վիրավորանքներ շաղ տալիս»,-գրել է նա՝ հավելելով, որ Էրդողանը վիրավորել է նաև HDP կուսակցության անդամներին՝ անվանելով նրանց աննորմալ:
«Պարզ եմ ասում: Հեյ, նախագահ, պատասխանի'ր, ո՞վ է HDP ցուցակում աննորմալ: Կամ պատասխանիր կամ մի արա նման հայտարարություններ: Կամ էլ պատասխանիր այդ մարդկանց հունիսի 7-ի ընտրություններից հետո»,-հավելել է ստամբուլահայ լրագրողը: