Թուրքիան կթողարկի հայրենական արտադրության կործանիչներ
Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ըստ այդ հայտարարության՝ Թուրքիան պատրաստվում է թողարկել հայրենական արտադրության կործանիչներ: «Կասկած չկա, որ Անկարան կկարողանա իրագործել այդ նախագիծը»,-իր հայտարարության մեջ հավելել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքական հայրենական կործանիչները շահագործման են հանձնվելու արդեն 2023 թվականին: Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիան կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում լիովին անկախ դառնալ: