Ադրբեջանը ֆինանսավորում է «ԻՊ»-ին
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Տրանսպորտի վարչության պետ Էլչին Զուլֆուգարովը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածները բռնազավթած «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական «Ինամլա հուգուգ» կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Բախտիյար Մամմադովը:
«Նա ֆինանսավորում է ԻՊ կազմակերպությունը: Նրա եղբոր երկու որդիները` Շահբաբան և Իբադը, քրոջ որդին` Խալաֆը ներկայում մասնակցում են ԻՊ-ի վերահսկողությամբ ընթացող ահաբեկչական գործողություններում:
Էլչին Զուլֆուգարովի ղեկավարած վարչության առևտրի բաժնի պետ Ուլվի Բեքթաշը, ով ևս նրա քրոջ որդին է, ամեն ամսվա 10-15-ը տարբեր անուններով մեկնում է Չինաստան, Թուրքիա, Դուբայ, Իտալիա և Գերմանիա` երկրից դուրս բերելով կեղտոտ փողերը»,-ասել է Մամմասդովը: