Քիմ Քարդաշյանի քույրերը ցատկել են շքեղ զբոսանավից (լուսանկարներ)
Հայաազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի քույրերն իրենց հանգիստ են վայելում Մոնակոյում, որտեղ մեկնել են «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին սատարելու համար։ Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հայտնի մոդելներն ու ավտոարշավորդը ժամանակ անցկացնում զբոսանավի վրա։