Թուրք քաղաքապետը մահացել է մահափորձից մեկ շաբաթ անց
Մահացել է թուրքական Գյուրսու քաղաքի քաղաքապետ Ջյունեթ Յըլդըզը, ով անցած շաբաթ ծանր վնասվածքներ էր ստացել մահափորձի արդյունքում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը:
Մայիսի 20-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Յըլդըզի աշխատասենյակ էր ներխուժել անհայտ անձ, ով ներկայացել էր որպես անվտանգության աշխատակից, և կրակ բացել քաղաքապետի ուղղությամբ: Քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշվում է, որ քաղաքապետի վրա հարձակում գործած անձն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն: