Անաստասիա Վոլոչոկվան անսովոր նվեր է ստացել
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ուֆայում մասնակցել է Fashion & Beauty Day նորաձևության տոնակատարությանը:
Հայտնի նկարիչ Պավել Գլեբովը իմանալով պարուհու ժամանվան մասին՝ որոշել է խորհրդանշական նվեր պատրաստել նրա համար:
Սեղմ ժամկետներում նա դիմանկարել է լեգենդար բալետմայստեր Ռուդոլֆ Նուրիևին և նվիրել Վոլոչկովային: Պարուհուն շատ է դուր եկել նվերը և նա խոստացել է այն կախել իր նոր բնակարանում:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: