Ժերար Դեպարդյեն պատրաստ է մահանալ Ռուսաստանի համար
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել, պատրաստ է մահանալ Ռուսաստանի համար: Այս մասին Vanity Fair ամսագրին ասել է դերասանը:
«Ես պատրաստ եմ մահանալ Ռուսաստանի համար, քանի որ այստեղի ժողովուրդն ուժեղ է: Ես չեմ ուզում որպես հիմար մեռնել այսօրվա Ֆրանսիայում»,-ասել է Դեպարդյեն:
Նա խոստովանել է, որ իրեն երբեք Ֆրանսիացի չի զգացել: Ավելի վաղ Դեպարդյեն սեր էր խոստովանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: