Ջոնի Դեպին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Ավստրալիայի իշխանությունները հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպին սպառնացել են 10 տարվա ազատազրկմամբ: Սպառնալիքի պատճառը երկրում մաքսանենգության ճանապարհով շների տեղափոխումն է և կարանտինային օրենքների խախտումը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
The Sydney Morning Herald-ը հաղորդել է, նաև, որ դերասանին հնարավոր է 270.000 ԱՄՆ դոլարով տուգանեն: Կենդանիների ներմուծման համար դերասանի օդաչուին սպառնում է 2 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ դերասանը իշխանությունների հայտարարությունից հետո, կնոջ հետ լքել է երկիրը: