Էրդողանը պատասխանել է The New York Times-ի՝ «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» հոդվածին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ամերիկյան The New York Times թերթի քննադատությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BBC Turkce-ին:
Ավելի վաղ ամերիկյան թերթը «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ քննադատում էր երկրում մռայլ իրադրությունը՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
«Հրապարակելով այդ հոդվածը, դուք դուրս եք գալիս խոսքի ազատության սահմաններից և միջամտում եք Թուրքիայի գործերին: Դուք կարո՞ղ եք նման բան գրել ԱՄՆ-ի մասին: Նրանք դա ձեզ թույլ չեն տա և նույն պահին կանեն այն, ինչ հարկավոր է»,-հայտարարել է Էրդողանը: