Թուրքիան մեղադրում է ԵՄ-ին
Եվրոպական իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
«Ներկայիս դրությամբ մենք 1,3 հազար ուժայինի ենք արտաքսել, ովքեր ուղևորվում էին Սիրիա իսլամիստներին աջակցություն տրամադրելու նպատակով: Սակայն նրանցից մի քանիսը կրկին վերադառնում են Թուրքիա: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ: Մենք նրանց բերման ենք ենթարկում, ուղարկում ենք իրենց երկրներ՝ տեղեկացնելով այդ մասին տվյալ երկրների իշխանություններին, և 2 ամիս անց նրանք կրկին մեր մոտ են հայտնվում: Կամ նրանց չեն կարողանում վերահսկել, կամ ցանկանում են, որպեսզի նրանք հեռանան»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: