Կրիշտիանու Ռոնալդուի նոր ընտրյալը բիսեքսուալ Կառա Դելևիլն է (լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու հետ: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Փոխանցվում է, որ Ռոնալդուի նոր ընտրյալը հայտնի մոդել, բիսեքսուալ Կառա Դելևիլն է:
Նշվում է, որ զույգը ներկա է գտնվել «Ֆորմուլա- 1» ավտոմրցարշավին: Զույգը լուսանկարվել է McLaren թիմի անդամներ Ֆեռնանդո Ալոնսոյի և Ջենսոն Բաթոնի հետ: