Պուգաչովան համերգ կտա Վրաստանում
Երգչուհի Ալլա Պուգաչովան պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Վրաստանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի Մշակույթի տան նախագահ Դավիդ Օկիտաշվիլին:
Փոխանցվում է, որ վերջին անգամ Պուգաչովան Վրաստանում համերգով հանդես էր եկել 1998 թ. նոյեմբերին:
«Ներկա պահին բանակցություններ են ընթանում Բոիս Կրասնովի հետ, և եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա մենք շատ ուրախ կլինենք: Համերգը հավանաբար կկայանա հոկտեմբերի վերջին»,-հայտնել է Օկիտաշվիլին: