Իսլամիստները պահանջներ են ներկայացրել Ադրբեջանին և Սաուդյան Արաբիային
Ադրբեջանի Իսլամական կուսակցության գլխավոր շտաբում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում կուսակցության ղեկավարները քննադատել են Ադրբեջանում իսլամիստների ձերբակալությունները և պահանջել են նրանց անհապաղ ազատ արձակել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Մասնավորապես Իսլամական կուսակցության ղեկավարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը բանտից ազատել կուսակցության առաջնորդ Հաջի Մովսում Սամեդովին, Հաջի Աբգյուլա Հաջի Ֆարամազիին, Հաջի Թալեհին, Էլշան Հաջի և ուրիշներին:
Բացի այդ կուսակցության ղեկավարները դիմել են Սաուդյան Արբիայն և կոչ են արել մահապատժի չենթարկել իսլամիստ գիտնականին: