Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա
Թուրքիայի դեսպանը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ազդում Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է հանդիսանում, որը ձգտում է մտնել ԵՄ, սակայն դա պատճառ չի հանդիսանում, որպեսզի մեր հարաբերությունները Ռուսաատանի հետ բացասական ընթացք ստանան»,-ասել է Յարդիմը:
Նրա խոսքով՝ Անկարան չափազանց մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: