Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կսկսվի մայիսի 26-ին
Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կսկսվի մայիսի 26-ին` Վիեննայում:
Հանդիպումը կանցկացվի Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի և եվրոպական դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդտի, ինչպես նաև՝ փորձագետների մակարդակով:
«Աբաս Արաքչին երեքշաբթի կհանդիպի Հելգա Շմիդտի հետ: Հավանաբար, «վեցնյակի» քաղաքական տնօրենները նրանց կմիանան հինգշաբթի», - հայտնել է գործակալության զրուցակիցը: