Ադրբեջանական բանակը կրկին զինվորական կորուստ է ունեցել
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բաքվի Բիլաջարի ավանում գտնվող զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել:
Ըստ տեղական աղբյուրների հավաստման զորամասի 25-ամյա զինծառայող Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովը շենքի 4-րդ հարկից ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել:
Սակայն զինվորի մայրը հայտարարել է, որ որդին մահացել է ոչ ընկնելու հետևանքով, այլ նրան սպանել են: Մի այլ հարազատ էլ հայտնել է, որ Թափդըղի թևերին պարանի հետքեր են եղել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերվա ժամերին: Ադրբեջանի ԱԻՆ-ը և ՊՆ-ը դեռևս չեն արձագանքել միջադեպին:
Ծանր վնասվածքներով նա տեղափոխվել է Բաքվի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: