«Տատու»-ի նախկին մենակատարը տղա է ունեցել (լուսանկար)
«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել է, որ որդի է ունեցել: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
«Հարազատներս: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ երջանկությամբ: Այսօր լույս աշխարհ է եկել փոքրիկ մարդ՝ իմ ու Սաշոյի որդին՝ Ալեքսանդրը»,-այսպես է Լենա Կատինան մակագրել լուսանկարը: