«Եվրատեսիլ-2015»-ում կհաղթի Հայաստանը. The Guardian-ի կանխատեսումը
Բրիտանական առաջատար The Guardian պարբերականը անդրադարձել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին և կանխատեսել է, որ այս տարի մրցույթում հաղթելու է Հայաստանը:
Պարբերականը նշել է, որ կանխատեսման իր մոդելը հիմնված չէ երգերի որակի վրա, այլ այն վիճակագրության, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որը ինչ ձայներ է ստացել:
Որպես օրինակ նրանք բերում են այն, որ 2011-ին կանխատեսել էին հաղթողին` Ադրբեջանին, իսկ 2013-ին` Ադրբեջանը, երկրորդն էր եղել: