Էրդողանը բաժանելու է 700 հազար պլանշետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի ավագ դասարանցիներին և ուսանողներին 700 հազար անվճար պլանշետ բաժանելու արշավի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ արշավը կապված է հունիսի 7-ին նախանշված խորհրդարանական ընտրությունների հետ:
«Մենք այժմ կրթական համակարգին աջակցության կառավարական ծրագրի շրջանակում 700 հազար պլանշետ ենք բաժանում 81 շրջանների ուսանողներին և ավագ դասարանցիներին: Սկսած 2016 թվականից՝ 4 տարվա ընթացքում մենք 10.6 մլն պլանշետ ենք բաժանելու»,-հայտարարել է Էրդողանը: