Իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են այցելել Հայաստան, քան Ադրբեջան. UNWTO-ի զեկույցը
Իրանից զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրներից Հայաստանը ներառված է առաջատարների եռյակում: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով Տուրիզմի Համաշխարհային Կազմակերպության (Global Code of Ethics for Tourism – UNWTO) ամենամյա զեկույցին:
Զեկույցի համաձայն՝ անցած տարի իրանցիների շրջանում հանգստյան նպատակով ամենաշատ այցելվող երկրներից առաջինը Թուրքիան է եղել, երկրորդ տեղում՝ Իրաքը, երրորդ տեղում՝ Հայաստանը:
Ադրբեջանը զիջել է Հայաստանին՝ գրանցելով 143 579 մարդ Իրանից մեկ տարում: