Թուրքիայում ավելի քան 80 գործարար է ձերբակալվել
Գյուլենական շարժման դեմ իրականացվող հատուկ գործողությունների շրջանակներում՝ Թուրքիայի Քոնյա նահանգում ձերբակալվել է ավելի քան 80 գործարար և անհատ ձեռներեց, որոնց անունները չեն հրապարակվում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Milliyet-ին:
Փոխանցվում է, որ հատուկ գործողությունները վերսկսել են նաև այսօր:
Ավելի վաղ նշվում էր, որ հատուկ գործողությունների շրջանակում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են կադրային փոփոխումներ: