Քանյե Ուեսթի հետ հարաբերություններ սկսելու նախաձեռնությունն իմն էր. Քիմ Քարդաշյանն իր և Քանյե Ուեսթի հարաբերությունների մասին (տեսանյութ, լուսանկարներ)
LifeStyleՀայազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Access Hollywood-ին տված հարցազրույցում պատմել է իր և Քանյե Ուեսթի սիրո մասին:
Քիմն ընդգծել է, որ հենց ինքն է եղել իրենց սիրավեպի նախաձեռնողը, այն բանից հետո, երբ ամուսնալուծվեց բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից:
«2012թ-ին բաժանվեցի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից։ Մոտ կես տարի միայնակ էի և մտածեցի Քանյեի մասին՝ «Իսկ ինչո՞ւ ոչ», «Ինչո՞ւ ոչ հենց նա»։ Ես զանգահարեցի Քանյեին՝ իմանալով, որ նրան շատ էր տխրեցրել իմ ամուսնությունը: Ես սպասում էի, որ նա անմիջապես կզանգահարի իմ ամուսնալուծությունից հետո, սակայն նա այդպես էլ չզանգահարեց: Ստիպված եղա ես ամեն ինչ վերցնել իմ ձեռքը: Զանգեցի և ասացի. «Ալո, կարծում էի՝ կզանգես ինձ»։ Քանիեն ինձ հրավիրեց Փարիզում անցկացվող նորաձևության ցուցադրության։ Այնտեղ էլ տեղի ունեցավ կախարդանքը»,-պատմել է Քիմը:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն և Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014-ին։
Առաջին համատեղ լուսանկարը 2007թ-ին